Միջազգային17:49, 18 Հունիս 2020
ՄԱԿ․ «Փախստականների հարցերով Թուրքիա-ԵՄ համաձայնագիրը լավագույն լուծումը չէր»
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը պահանջել է Եվրամիությունից՝ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելիս հիմք չընդունել 2016թ․ Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը։
Գրասենյակի ներկայացուցիչ Սոֆի Մագեննիսը հունիսի 17-ին կայացած մի օնլայն հանդիպման ժամանակ նշել է, որ փախստականների հարցերով Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված պայմանագիրը միայն արտաքուստ էր լավ լուծում։
Նա ընդգծել է, որ ինչպես պարզվեց, Եվրոպա հասած փախստականներին որպես առավել ապահով երկիր Թուրքիա արտաքսելն ու միաժամանակ Եվրամիության ու միջազգային օրենքի նորմերին համապատասխան գործելը այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում էր նշված փաստաթղթում։
Մագեննիսի բնութագրմամբ՝ Հունաստան հասած փախստականների վիճակը պարզապես «շոկ է հարուցում», ուստի Եվրամիությունը պետք է ոչ թե փախստականների հիմնախնդրի պատասխանատվությունը գցի այլ երկրի վրա, այլ ուշադրությամբ ուսումնասիրի ապաստանի յուրաքանչյուր դիմումի բովանդակությունը։
Իսկ Գյոթինգենի համալսարանի ներկայացուցիչ, փախստականների հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական Վալերիա Հենսելը նշել է, որ Թուրքիա-ԵՄ վերոնշյալ պայմանագիրը չպետք է հիմք դառնա այդ ոլորտում Եվրոպայի հետագա քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ այդ պայմանագրով մեծապես խախտվում են ապաստանի դիմում ներկայացրած ներգաղթյալների իրավունքները, բացի այդ՝ պայմանագիրը ցույց է տվել, որ որպես փախստականներ ընդունող երկիր՝ Թուրքիան ծայրաստիճան խնդրահարույց վայր է։
Հավելենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում Եվրամիրությունը մանրամասներ կհրապարակի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ։ Իսկ հուլիսի 1-ից Եվրամիության նախագահությունը կստանձնի Գերմանիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |