Միջազգային15:34, 19 Հունիս 2020
Թուրքիան փախստականների քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2019 թվականին 79.5 միլիոն փախստական ստիպված է եղել լքելու իր տունն ու բնակավայրը։ 2018 թվականի համեմատությամբ փախստականների թիվն աշխարհում աճել է 9 միլիոնով։
Գաղթերի հիմնական պատճառը պատերազմներն են, այդ թվում՝ քաղաքացիական։ Հունիսի 20-ը համարվում է փախստականների օր և այդ օրվան ընդառաջ ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության 1%-ը փախստականի կարգավիճակ ունի։
Նույն զեկույցում հրապարակված տեղեկությունները ցույց են տալիս, որ փախստականների թվով աշխարհում առաջին տեղ է զբաղեցնում Թուրքիան։ Թուրքիայում ներկայումս ապաստանել է շուրջ 3.9 միլիոն փախստական։
Թուրքիայում ապաստան գտած փախստականների շուրջ 92%-ը Սիրիայից են եկել։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիան հաճախ է փախստականների խնդիրը օգտագործում մերթ ֆինանսական աջակցություն ստանալու, մերթ շանտաժի և սպառնալիքի նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |