Ցեղասպանություն12:31, 22 Հունիս 2020
Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ պատմությունը թարգմանվել է թուրքերեն
Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը անգլերենից թուրքերեն է թարգմանել և հրատարակել ամերիկահայ Արլեն Ոսկի Ավագյանի «Առյուծ–կնոջ ժառանգությունը» գիրքը։ Թարգմանիչը Մերալ Ջամջըն է, խմբագիրը՝ հրատարակչության տնօրեն Ռոբեր Քոփթաշը։
«Առյուծը» հեղինակի մորական տատն է՝ Էլմաս Թութույանը, ով 1915թ․ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հասել է ԱՄՆ։ Նա շատ տարիներ առաջ 1915թ․ իր կենաց–մահու պայքարի մանրամասները պատմել է թոռնուհուն՝ Արլենին և պատվիրել պատմել այն ողջ աշխարհին։ Բայց հեղինակը երկար տարիներ չի համարձակվել որևէ մեկին պատմել, առավել ևս՝ հրապարակել իր ընտանիքի պատմության այդ տխուր էջերը, քանի որ վախեցել է էլ ավելի օտարվել առանց այն էլ իրեն խորթ ամերիկյան հասարակությունում։
Միայն տասնամյակներ անց, երբ հեղինակի խոսքով, իր տատի և սեփական կյանքի պատմությունները վերջնականապես միաձուլվել են, Արլենը գրի է առել և հրատարակել Էլմաս Թութույանի պատմությունը։ Գիրքը անգլերեն լույս է տեսել 1992թ․ ։
«Երբ 1992թ․ լույս տեսավ «Առյուծ-կնոջ ժառանգությունը», դրանով ես վերջապես կատարեցի մորական տատիս՝ իր պատմությունը աշխարհին պատմելու հանձնարարությունը։ Սակայն հիմա, երբ նրա պատմությունը պատմվում է այն երկրում, որտեղ նա ծնվել է և լույս աշխարհ է բերել իր երեխաներին, ես անչափ հիանում և ուրախանում եմ։ Էլմասի պատմությունը այս գրքով վերադառնում է իր հայրենիք», - պատմում է հեղինակը։
Նշենք, որ պատմաբան Արլեն Ոսկի Ավագյանը ծնվել է 1939թ․։ 1961թ․ ավարտել է Կոլումբիայի համալսարանի արվեստի պատմության բաժինը, 1975թ․՝ Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի մագիստրատուրան։ 2001թ․ նույն համալսարանում հիմնել է կանանց վերաբերյալ սոցիալական հետազոտությունների բաժին և գլխավորել այն։ Ավագյանի աշխատությունները նվիրված են կանանց հիմնահարցերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |