Հասարակական14:30, 22 Հունիս 2020
3 եվրոպական քաղաքներում քրդերը հակաթուրքական ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպել
Գերմանիայում և Ֆրնասիայում բնակվող քրդերը և տեղի բնակիչները հակաթուրքական ցույցեր են կազմակերպել։
Մասնավորապես գերմանական Օսնաբրյուք և Գիեսեն քաղաքներում կազմակերպված երթերով ու հանրահավաքներով ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի՝ Իրաքի Հարավային Քուրդիստան նահանգի դեմ կազմակերպած ռազմական արշավների առթիվ։
Գիեսենում ցուցարարները վանկարկել են «Ահաբեկիչ Էրդողան», «Ահաբեկիչ Թուրքիա», «Եվրոպան ֆինանսավորում է, Թուրքիան՝ ռմբակոծում», «Էրդողանը ֆինանսավորում է, ԻՊ-ը՝ հարձակվում», «Biji Serok Apo» (քրդ․ Կեցցե նախագահ Օջալանը), «Կեցցե Քուրդիստանի դիմադրությունը» կարգախոսները։
Ցույցերին բացի քրդերից մասնակցել են նաև գերմանացիներ։ Ցուցարարները կոչ են արել միջազգային հանրությանը՝ անտարբեր չմնալ Թուրքիայի նախաձեռնած հարձակումների և կոտորածների նկատմամբ։ Բողոքի ակցիաներին աջակցել են նաև տեղի քրդական հասարակական կազմակերպությունները։
Թուրքիայի հարձակողական գործողությունները դատապարտող նմանատիպ միջոցառում է տեղի ունեցել նաև Ֆրանսիայի Ռենն քաղաքում։ Քրդական կազմակերպությունները այստեղ էլ մարդաշատ երթ են կազմակերպել։ Ցուցարարները օգտագործել են «Ոչ պատերազմին Քուրդիստանում», «Քուրդիստանը ֆաշիզմի գերեզմանն է դառնալու» բովանդակությամբ պաստառներ և վանկարկել «Մարդասպան, ֆաշիստ, բռնապետ Էրդողան», «Օջալանին ազատություն, Քուրդիստանին՝ կարգավիճակ», «Կեցցե նախագահ Օջալանը» կարգախոսները։ Երթին ներկա գտնված ֆրանսիացիները ծափողջյուններով աջակցել են միջոցառման մասնակիցներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |