Քաղաքական15:14, 22 Հունիս 2020
Ավստրիայի վարչապետ․ «Թույլ չենք տա, որ Թուրքիան շանտաժի ենթարկի ԵՄ-ին»
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հունական հայտնի «Կատիմերինի» (Kathimerini) թերթին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում թուրք-հունական հարաբերությունների սրման պատճառ դարձած փախստականների հարցին։
Կուրցը նշել է, որ ԵՄ-ն թույլ չի տա, որ Թուրքիան իրենց շանտաժի ենթարկի։
«Թույլ չենք տա, որ Թուրքիան, փախստականներին օգտագործելով, սպառնա ԵՄ-ին։ Նրանք կրկին ու կրկին փորձում են դա անել։ Հունաստանի և ԵՄ-ի սահմանները պաշտպանելու համար մենք մարտին օգնություն ուղարկեցինք Մարիցայի շրջան»,-ասել է նա։
Ավստրիայի վարչապետը նշել է, որ այդ օգնության նպատակը Թուրքիային հստակ ուղերձ հղելն էր։
Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի վերջին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումներին զուգընթաց Թուրքիան փախստականների հոսքի առջև բացեց Եվրոպա տանող «դարպասները»:
Թուրքական իշխանությունների կայացրած այդ որոշումից անմիջապես հետո Թուրքիայում բնակություն հաստատած տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսեցին շարժվել դեպի թուրք-հունական և թուրք-բուլղարական սահմաններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |