Հասարակական16:20, 22 Հունիս 2020
Զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա նվազել է 99․26 տոկոսով

Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվար–մայիս ամիսներին Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը նվազել է 66․35 տոկոսով՝ հասնելով 4․29 միլիոնի։
2020թ․ մայիսին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 29․829։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ամսին երկիր էր այցելել 4․02 մլն օտարազգի զբոսաշրջիկ։ Այլ կերպ ասած՝ մայիսի դրությամբ օտարերկրյա քաղաքացիների այցելությունները Թուրքիա նվազեl են 99.26 տոկոսով։
Նման անկման պատճառը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համավարակի պատճառով հասարակության շրջանում առկա մտավախություններն ու զգուշավությունն են, ինչպես նաև՝ ողջ աշխարհում պետությունների կողմից կիրառվող տեղաշարժի խիստ սահմանափակումները։ Ավելի վաղ ևս՝ 2020թ․ մարտին, Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել էր 67․83 տոկոսով, իսկ ապրիլին՝ դարձյալ 99․26 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |