Հասարակական18:07, 22 Հունիս 2020
Զբոսաշրջության նոր կաննները․ ի՞նչ պայմաններ կգործեն Թուրքիա այցելող զբոսաշրջիկների համար
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ողջ աշխարհում փակված միջպետական սահմաններն աստիճանաբար սկսում են վերաբացվել։ Սակայն հնարավոր զբոսաշրջիկների համար թե օդանավակայաններում, թե այցելության երկրում այսուհետ հատուկ կանոններ ու միջոցառումներ կգործեն։
Թուրքիա մուտք գործող զբոսաշրջիկները օդանավակայաններում և սահմանային անցակետերում հարկադրված չեն պարտադիր կորոնավիրուսի թեստ հանձնել։ Սակայն բոլորը պարտավոր են բժշկական ստուգում անցնել։ Այդ ստուգումը ենթադրում է առողջության վերաբերյալ հարցերի պատասխանել և ջերմաչափում։ Եթե քաղաքացու ջերմությունը 37․8 աստիճանից բարձր է կամ նա ունի կորոնավիրուսին բնորոշ այլ ախտանշաններ, կատարվում է թեստավորում։
Ներկա պահին թեստավորման կենտրոններ կան Անթալիայի և Ստամբուլի օդանավակայաններում։ Դրանք կարող են օրական մինչև 20․000 թեստավորում կատարել։ Թեստերի պատասխանները հնարավոր է ստանալ 15 րոպեից մինչև 3 ժամվա ընթացքում։ Առաջիկայում պլանավորվում է նման կենտրոններ ստեղծել նաև Դալամանի, Բոդրումի և այլ օդանավակայաններում։
Եթե թեստի պատասխանը դրական լինի, Թուրքիայի քաղաքացիները կուղարկվեն պետական հիվանդանոցներ, իսկ օտար երկրների քաղաքացիները՝ մասնավոր հիվանդանոցներ։ Եթե օտարերկրա քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, սակայն հիվանդանոցում որոշում կայացվի, որ ստացիոնար բուժման կարիք չկա, այլ պետք է միայն ինքնամեկոսացում, ապա վարակակիր զբոսաշրջիկը կարող է մեկնել իր հյուրանոց։
Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը հյուրանոցների հետ համաձայնություն է ձեռք բերել, ըստ որի, կորոնավիրուսով վարակված այցելուների համար կառանձնացվեն հատուկ մեկուսացված գոտիներ՝ առանձին հարկերի կամ մասնաշենքերի տեսքով, որտեղ էլ կիրականացվի հետագա բուժումը։ Եթե նման դեպքում օտարերկրյա քաղաքացու այցի ժամկետը լրանա, բայց դեռ բուժումը շարունակելու կարիք լինի, հիվանդը կշարունակի մնալ հյուրանոցում, իսկ կեցության ծախսերն իր վրա կվերցնի հյուրանոցը։
Երկիր մուտք գործելիս կամ դուրս գալիս անհատական առողջապահական ապահովագրությունը պարտադիր է։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած շրջաբերականի համաձայն՝ երկիրը բացել է իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք –իրանական ցամաքային սահմանի։ Սահմանվել է, որ անհրաժեշտության դեպքում երկիր ժամանած քաղաքացիները կհանձնեն կորոնավիրուսի անվճար թեստ։ Բացի այդ՝ չեղարկվել է այլ երկրներից մուտք կատարող այցելուների համար ավելի վաղ գործող երկշաբաթյա պարտադիր կարանտինի պահանջը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |