Մշակութային18:05, 23 Հունիս 2020
Թուրքիայի իշխանությունները կվերանորոգեն Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը

Թուրքիայի իշխանությունները որոշել են ամբողջովին վերանորոգել Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը։ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է արել առ այն, որ նախարարությանը կից Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության հսկողությամբ մեկնարկել են աշխատանքներ, որոնց նպատակը մզկիթն ապագա սերունդներին փոխանցելն ու աշխարհում հանրահռչակելն է։
Մզկիթի վերակառուցման և նախագծման աշխատանքների իրականացման համար արձանագրություն է ստորագրվել Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության և Մշակութային ժառանգության ու թանգարարնների գխավոր վարչության միջև։
Ըստ արձանագրության՝ նախագծին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերելու Թուրքիայի տարբեր շրջաններում գործող 26 զարգացման գործակալություն, իսկ վերանորոգման աշխատաքները նախատեսվում է ավարտել 2021թ օգոստոսի 26-ին՝ Մանազկերտի ճակատամարտի 950-ամյակին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Նման սուզանավեր արտադրում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |