Քաղաքական17:41, 23 Հունիս 2020
Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը Ֆրանսիայի նախագահին
Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լիբիայում Թուրքիայի վարած քաղաքականությունը դատապարտող հայտարարություններին։
Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը Մակրոնի այն հայտարարությանը, թե Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում, արձագանքել է հետևյալ կերպ։
«ՄԱԿ-ի որոշումների շրջանակում և պահանջների հիման վրա Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը ցուցաբերված աջակցությունը վտանգավոր խաղ որակելը միայն կարելի է բացատրել բանականության մթագնումով»։
Աքսոյը նշել է, որ եթե Մակրոնը ստուգի իր հիշողությունը և գործի դնի իր ողջամտությունը, ապա կհիշի, որ այսօր Լիբիայում «բոլոր չարիքների պատճառը Ֆրանսիայի աջակցությունը վայելող գեներալ Հաֆթարն է, որը Մոսկվայում և Բեռլինում հրաժարվեց հրադադար հաստատելուց, ինչպես նաև վերջինիս կողմից իրականցվող հարձակումները»։
Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է տարիներ շարունակ լիբիական «ոչ լեգիտիմ կառույցներին աջակցություն ցուցաբերելու և Լիբիան քաոսի վերածելու հարցում»։
«Այս տեսանկյունից Լիբիայում հիմնական վտանգավոր դերը խաղում է Ֆրանսիան։ Նախագահ Մակրոնը, որքան էլ փորձի մեր երկրին ուղղված անհիմն մեղադրանքներով կոծկել այս ճշմարտությունը, միևնույն է լիբիական ժողովուրդը երբեք չի մոռանա, թե Ֆրանսիան ինչպիսի վնաս է հասցրել այդ երկրին՝ իր եսասիրական շահերի և իր դաշնակիցների նպատակների համար»,-ասել է Աքսոյը։
Թուրքիան Ֆրանսիայից պահանջել է «սկզբունքային վերաբերմունք» ցուցադրել գեներալ Հաֆթարի և վերջինիս ուժերի կողմից իրականացվող «պատերազմական հանցագործությունների» ուսումնասիրման հարցում, որոնք ուղղված են անմեղ քաղաքացիների և մասնավորպես Թարհունայի գերեզմանատների դեմ։
Թուրքիան Ֆրանսիային հորդորել է, որ «իրեն իրավունք չվերապահի խառնվելու» Արևելյան Միջերկրականի խնդիրներին, քանզի ծովային սահման չունի այդ հատվածում։
«Ֆրանսիայի այն դիրքորոշումը, որն աչքաթող է անում տարածաշրջանում Թուրքիայի օրինական իրավունքները և անվերապահ աջակցություն է ցուցաբերում մաքսիմալիստական հավակնություններին, Արևելյան Միջերկրական ծովում խաղաղության և կայունության պահպանման փոխարեն ավելի է սրում իրավիճակը։ Դժբախտաբար, երկար ժամանակ է ակնհայտ է, որ Ֆրանսիան չի կարողանում կամ էլ ավելի վատ է ասել, որ չի ցանկանում ճիշտ և անաչառ գնահատական տալ Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումներին»,-նշել է խոսնակը։
Թուրքիայի ԱԳՆ-ն, անդրադառնալով նաև Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան վերաբերյալ հայտարարությանը, հայտնել է, որ այն ծեծված մոտեցում է։
Հիշեցնենք, որ թուրքական ռազմանավը Լիբիայի ափամերձ շրջանում հրաժարվել էր կատարել տեղափոխվող բեռի ստուգման մասին ֆրանսիական ռազմանավի հրահանգը, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Sea Guardian գործողություններին:
Խուսափելով ստուգումից՝ թուրքական նավը ռադարային համակարգի օգնությամբ նշանառության տակ էր առել ֆրանսիական ռազմանավը, ինչը ֆրանսիական ռազմական գերտեսչությունը դիտարկել էր որպես «թշնամական և ագրեսիվ գործողություն»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայում Թուրքիայի ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտնել էր, որ այդ երկիրը վտանգավոր խաղ է խաղում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |