Քաղաքական11:32, 24 Հունիս 2020
Հունաստանի պաշտպանության նախարար. «Թուրքիան իրեն բռնավորի պես է պահում»
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաս Պանագիոտոպուլոսը, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Անկարայի գործողությունների ֆոնին կոշտ հայտարարություններ է արել։
Պանագիոտոպուլոսը հեռուստաեթերի ժամանակ, պատասխանելով հաղորդավարի այն դիտարկմանը, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հունաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, ասել է․
«Ե՛վ ես, և՛ Հունաստանի կառավարությունն ասել ենք, որ շանտաժի, կամ երկրի ինքնիշխանության իրավունքների նկատմամբ ոտնձգությունների պայմաններում չի կարող երկխոսության կոչ արվել։ Մենք նման երկխոսություն չենք ուզում»։
Հույն նախարարն առնվազն տարօրինակ է համարել Չավուշօղլուի «կոչը» նմանատիպ պայմաններում։
«Երկխոսությունը չի կարող լինել շանտաժի հետ միասին։ Այլ կերպ ասած նրանք ցանկանում են մեզ հետ բանակցել այն մասին, թե ինչ են իրենք ուզում և թե ինչ մենք կարող ենք տալ իրենց։ Ցավում եմ, բայց խնդիրներն այդպես չեն լուծվում»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը։
Նա նաև նկատել է, որ այն պարագայում, երբ իր երկիրը հավատարիմ է մնում միջազգային իրավունքին, Թուրքիան իրեն բռնավորի պես է պահում։
Պանագիոտոպուլոսն ասել է, որ եթե Թուրքիան շարունակի հունական Կրետե կղզու հարավային ջրերում իրականացվող նավթի ու գազի հետախուզական հորատումները, դա իրենք կընդունեն որպես Հունաստանի ինքնիշխանության իրավունքի խախտում և չեն հանդուրժի այդ գործողությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |