Քաղաքական14:00, 25 Հունիս 2020
Թուրքիայի ԱԳՆ-ի կոշտ հակադարձումը ԵՄ հանձնաժողովի փոխնախագահին և Հունաստանի ԱԳ նախարարին

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը կոշտ կերպով արձագանքել է նախօրեին ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարություններին։
Նշենք, որ նախօրեին Բորելը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հույն-թուրքական Կաստանիես սահմանային անցակետ կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն վճռական է իր սահմանները պաշտպանելու հարցում։
Խոսնակը կոչ է արել ԵՄ-ին և Հունաստանին Թուրքիային մեղադրելու փոխարեն ևս մեկ անգամ կատարել դաշնագրով սահմանված իրենց պարտավորությունները, ինչպես նաև հարգել փախստականների իրավունքները։
Նա «իրականությունից կտրված» է համարել Հունաստանի արտգործնախարարի՝ Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի վերաբերյալ հայտարարությունները։
Նրա պնդմամբ՝ Հունաստանը և Կիպրոսի Հանրապետությունը արդեն «պետք է արթնանան այն երազից, որ Թուրքիային կարող են բանտարկել իր սահմանների մեջ»։
Նա հորդորել է հարգել Թուրքիայի «օրինական իրավուքներն ու շահերը» և Հունաստանին ակնարկել, որ իրենց հարցերը Թուրքիայի հետ պետք է լուծել բանակցության միջոցով։
Հիշեցնենք, որ Բորելը ասել էր, որ Հունաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ-ի համար ձեռնտու է առկա դժվարությունները հետևում թողնելը, ինչին ի պատասխան Հունաստանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ բանակցություններին, սակայն դրանք չեն կարող կայանալ օրենքի խախտումների ու սպառնալիքների ուղեկցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |