Քաղաքական10:20, 25 Հունիս 2020
Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան պիտի հայտարարի, որ ցանկանում է «սիրիականացնել» Լիբիան
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել արտահերթ նիստ գումարել Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները վերանայելու համար։
Նշենք, որ վերջերս Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների պատճառով սրվել էր թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Պաշտոնական Փարիզը դատապարտել էր Թուրքիայի ռազմական օժանդակությունը Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը և Սիրիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը։
Ժան-Իվ Լը Դրիանը ԵՄ խորհրդարանականներին ասել է, որ Ֆրանսիան գտնում է, որ Անկարայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ սպասումների հարցում ԵՄ-ն պետք է համապարփակ քննարկում սկսի, որը կներառի բոլոր հարցերը։
Նախարարը նշել է, որ պետք է պաշտպանել ԵՄ-ի շահերը։
Նրա խոսքով՝ պետք է Թուրքիան հայտարարի, որ ցանկանում է Լիբիան «սիրիականացնել» և դերակատարություն ստանձնել այդ երկրում։
Հիշեցնենք, որ թուրքական ռազմանավը Լիբիայի ափամերձ շրջանում հրաժարվել էր կատարել տեղափոխվող բեռի ստուգման մասին ֆրանսիական ռազմանավի հրահանգը, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Sea Guardian գործողություններին:
Խուսափելով ստուգումից՝ թուրքական նավը ռադարային համակարգի օգնությամբ նշանառության տակ էր առել ֆրանսիական ռազմանավը, ինչը ֆրանսիական ռազմական գերատեսչությունը դիտարկել էր որպես «թշնամական և ագրեսիվ գործողություն»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայում Թուրքիայի ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտնել էր, որ այդ երկիրը վտանգավոր խաղ է խաղում։ Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Մակրոնի խոսքերը կարելի է բացատրել «բանականության մթագնումով»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |