Մշակութային10:11, 26 Հունիս 2020
Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Սուրբ Կույսեր» հայկական մենաստանի հարցը բերել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։
Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող «Սուրբ Կույսեր» վանական համալիրը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ 16-րդ դարի կառույց համարվող այս համալիրը ժամանակին շուրջ 300 կույսերի է ապաստան տվել և տարածաշրջանում կարևոր կրթական կենտրոն է եղել։
«Նաև ճարտարապետական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը ցավոք տարիներ շարունակ լքվածության և գանձախույզների վանդալիզմի հետևանքով արդեն գրեթե լիովին ոչնչացման եզրին է։
Գանձախույզների գործունեության և իշխանությունների անտարբերության հետևանքով Վանի և շրջակայքի պատմամշակութային կոթողները ավերվում են», - նշել է պատգամավորը։
Փայլանը ներկայացրել է հարցադիմում՝ ակնկալելով մշակույթի և զբոսաշրջության նախարարի պատասխանը։ Պատգամավորը փորձել է պարզել, արդյոք Թուրքիայի իշխանությունները պատրաստվու՞մ են վերականգնել «Սուրբ կույսեր» վանական համալիրը։ Նա ներկայացրել է հետևյալ հարցերը․
«1․ Պարզվե՞լ է արդյոք, թե ովքեր են գանձ գտնելու նպատակով հորատումներ անում «Սուրբ կույսեր» մենաստանում և նրա շուրջը, նրանց դեմ իրավական գործընթաց հարուցվե՞լ է։
2․ Ինչու՞ Ձեր նախարարությունը պահպանության տակ չի առնում «Սուրբ կույսեր» մենաստանն ու Վան նահանգում գտնվող մյուս քրիստոնեական պատամական կառույցները։
3․ «Սուրբ կույսեր» մենաստանի վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք ծրագրու՞մ եք:
4․ Կազմվե՞լ է արդյոք Վան նահանգում գտնվող և հայերի կողմից կառուցված մենաստանների, եկեղեցիների և մշակութային կառույցների ցուցակը։
5․ Հայերից մնացած մշակութային հետքերի ոչնչացումը մինչ օրս պետական քաղաքականություն է եղել։ Մտածու՞մ եք արդյոք որևէ փոփոխություն մտցնել այս քաղաքականության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
«Գեղարվեստական ներուժով Քյութահյացի Կոմիտասը» խորագրով միջոցառումը կազմակերպվել է քաղաքային խորհրդի պատմական ու մշակութային ժառանգության և տեղական արժեքների աշխատանքային խմբի կողմից:
Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը հոկտեմբերի 10-ից ի վեր դադարեցրել է իր գործունեությունը՝ տարիքային սահմանափակման պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |