Քաղաքական14:47, 26 Հունիս 2020
ԱՄԷ-ն դատապարտել է ֆրանսիական նավի նկատմամբ թուրքական նավի ագրեսիվ պահվածքը

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունները և վերջերս թուրքական և ֆրանսիական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպը։
Նշենք, որ թուրքական ռազմանավը Լիբիայի ափամերձ շրջանում հրաժարվել էր կատարել տեղափոխվող բեռի ստուգման մասին ֆրանսիական ռազմանավի հրահանգը, որը որը ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում էր պարզել՝ արդյոք թուրքական նավը անօրինական ճանապարհով զենք է տեղափոխում Լիբիա։ Ի պատասխան ֆրանսիական նավի պահանջին թուրքական նավը ագրեսիվ պահվածք էր դրսևորել։
Թեմայի շուրջ ԱՄԷ արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը գրառում է կատարել սոցցանցում։
«Մենք մեր համերաշխություն ենք հայտնում Ֆրանսիային` ընդդեմ Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշման»,-գրել է նա։
Նախարարը հայտնել է, որ ԱՄԷ-ն դատապարտում է ՄԱԿ-ի կողմից սահմանված զենքի էմբարգոյի կատարումը վերահսկելու նպատակով ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Միջերկրական ծովի արևելքում գտնվող ֆրանսիական նավի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի ռազմական առաջնորդները ուսումնասիրում են միջադեպը՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»:
Թուրքական կողմն ի պատասխան պնդել էր, որ ֆրանսիական կողմի մեղադրանքները հեռու են իրականությունից և առկա չէ որևէ հավաստի ապացույց։ Բայց կան փաստական ապացույցներ, որ թուրքական նավը որևէ ագրեսիա չի դրսևորել և բոլոր այդ փաստերը ներկայացվել են ՆԱՏՕ-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |