Քաղաքական12:12, 29 Հունիս 2020
Անկարայում Ավստրիայի դեսպանը կկանչվի Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը կկանչվի Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը Վիեննայում քրդերի անցկացրած ակցիաներն են, որոնք, ըստ թուրքական կողմի, կազմակերպել են Թուրքիայում ահաբեկչկան համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության համակիրները:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նշյալ ակցիաների միջոցով արված ՔԲԿ ահաբեկչական կազմակերպության քարոզչության իրականացումը թույլատրելը, կազմակերպության խորհրդանիշերի օգտագործման վրա աչք փակելն ու մեր երկիրը թիրախավորելը բացարձակապես անընդունելի են»:
Հայտարարության մեջ դատապարտվել է նաև Ավստիայի ոստիկանության գործողությունները, որոնց արդյունքում, թուրքական կողմի պնդմամբ, մարմնական վնասվածքներ են ստացել տեղաբնակ թուրք երիտասարդներ։
«Վիեննայում PKK-ին հարող խմբերի քառօրյա ակցիաների, ինչպես նաև Ավստրիայի անվտանգության ուժերի կողմից թուրք երիտասարդների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ մեր մտահոգությունները փոխանցելու նպատակով Անկարայում ավստրիայի դեսպանը կկանչվի արտգործնախարարություն»,-ասված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |