Հասարակական10:43, 29 Հունիս 2020
Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 200․000-ին

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տվյալներ է հրապարակել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ հունիսի 28-ի դրությամբ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 197․239-ի։ Վերջին մեկ օրում արձանագրվել է 1․356 նոր դեպք, մահացել է 15 հիվանդ, առողջացել՝ 1․413-ը։ Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 48․309 թեստավորում։
Երկրում մինչ օրս կատարվել է 3 մլն 280․144 թեստավորում։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվը կազմում է 5․097, առողջացածների թիվը՝ 170․595։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 996 հիվանդ, 381 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |