Ռազմական17:17, 29 Հունիս 2020
Հունական մեդիա. Թուրքիան նոր հակատանկային միջոցները Հունաստանի դեմ է օգտագործելու

Թուրքական FNSS ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրված նոր հակատանկային միջոցների մատակարարումը Թուրքիայի զինված ուժերին արձագանք է գտել հունական մամուլում:
Հունական «Pentapostagma» կայքն անդրադարձել է հակատանկային զրահապատ մեքենաների մատակարարմանն ու ռուսական «Kornet» և թուրքական «Umtas» հակատանկային հրթիռների ինտեգրմամբ դրանց հաջող փորձարկումներին։
«Թուրքերը պատրաստվում են…» վերնագրով հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ Թուրքիայի բանակը նոր հակատանկային միջոցներով համալրելու մասին հայտարարությունը հաջորդել է Հունաստանի՝ ԱՄՆ-ից 1200 միավոր M117 զրահամեքենա և 350 միավոր M2A2 Bradley հարձակողական զրահամեքենաներ գնելու մասին հայտարարությունից հետո:
Հոդվածում պնդում է արվել նաև, որ Թուրքիան նախատեսում է իր սպառազինության մեջ մտցրած «Kaplan» և «Pars» հակատանկային համակարգերն օգտագործել հունական տանկերի դեմ:
Հույն ռազմական լրագրողներից մեկն էլ սոցցանցում արած մեկնաբանության մեջ հարց է հնչեցրել, թե արդյոք Թուրքիան Միջերկրական ծովում սպասվող բախումից հետո նախատեսում է երկու երկրների սահմանով հոսող Մարիցա գետի կողմից օկուպացիայի ենթարկել Հունաստանը:
Նշենք, որ «Kaplan» թրթուրավոր թեթև քաշային հակատանկային զրահապատ համակարգերի ու «Pars» անվավոր հակատանկային զրահապատ համակարգերի առաջին խմբաքանակները թուրքական զինված ուժերին մատակարարվեցին 2019-ի դեկտեմբերին: Այնուհետև դրանք թուրքական զինված ուժերի կողմից փորձարկվեցին ռուսական «Kornet» և թուրքական «Umtas» հակատանկային հրթիռներով:
Մինչև 2022թ. Թուրքիայի բանակին պետք է մատակարարվի ընդհանուր առմամբ 260 համակարգ (184 միավոր թրթուրավոր, 76 միավոր անվավոր), որոնցից 196-ի աշտարակներին տեղադրված կլինի թուրքական, իսկ 64-ի աշտարակներին ռուսական հակատանկային հրթիռներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |