Քաղաքական11:12, 01 Հուլիս 2020
Պենտագոն․F-35 կործանիչների որոշ մասեր կշարունակվեն արտադրվել Թուրքիայում

ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Ջեսիք Մաքսուելը հայտնել է, որ մինչև 2022թ․թուրքական ընկերությունները կշարունակեն դետալներ արտադրել F-35 կործանիչների համատեղ արտադրության շրջանակում։ Այս մասին խոսնակն ասել է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում։
Մաքսուելը նշել է, որ F-35 կործանիչների ծրագրում ներգրավված իրենց գործընկերները կատարելու են պայմանագրով սահմանված պարտավորությունները։
Նրա խոսքով՝ այս պահին F-35 կործանիչների ծրագիրը փորձում է խուսափել պայմանագրի դադարեցումներից, քանի որ դրանք ծախսատար են և ոչ տեղին։
Մաքսուելը նաև հայտնել է, որ միևնույն ժամանակ այս կործանիչների ծրագիրը շարունակում է աշխատանքները այլընտրանք գտնելու ուղղությամբ։
Նշվում է, որ ԱՄՆ-ն որոշ մասերի արտադրության համար թուրքական ընկերությունների հետ կնքված պայմանագիրը չէր դադարեցրել և թույլ էր տվել, որպեսզի տվյալ ընկերությունները մինչև այս տարեվերջ շարունակեն կործանիչների մասերի մատակարարումը, մինչ նոր մատակարարներ կգտնվեն։
Հիշեցնենք, որ F-35-երի ծրագրի շրջանակներում ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում։ Սակայն ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո՝ 2019թ․ հուլիսին ԱՄՆ-ն կասեցրեց Անկարայի մասնակցությունը այդ ծրագրին, իսկ օդաչուները վերադարձան Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը մեղադրել է Արևմուտքին միգրացիոն ճգնաժամ հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:

Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։

«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |