Հասարակական13:49, 01 Հուլիս 2020
Թուրքիայի արձագանքը Եվրամիությանը. «Մենք հիասթափված ենք»

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Եվրամիության այն որոշմանը, ըստ որի՝ Թուրքիան դուրս է մնացել հուլիսի 1-ից ԵՄ- ի հետ ուղևորափոխադրումները վերսկսելու իրավունք ունեցող երկրների ցանկից։
«Մենք հիասթափված ենք։ Հույս ունենք, որ մեր քաղաքացիների ուղևորությունների սահմանափակմանը վերաբերող այդ սխալն ամենասեղմ ժամկետում կշտկվի»- հայտարարել է Աքսոյը։
Նրա խոսքով՝ Թուրքիան արդյունավետ է պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ։ Ուստի ԵՄ-ն պետք է որոշումներ կայացնելիս առաջնորդվի օբյեկտիվ չափանիշներով։
«Թուրքիայի հաջողությունն ակնհայտ է։ Կորորնավիրուսի համավարակի դեմ Թուրքիայի ձեռնարկած միջոցառումներն ու կատարած աշխատանքի հաջողությունն ակնհայտ է», - պնդել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների առաջ Եվրամիությունը հուլիսի 1-ից կրկին կբացի իր սահմանները։ Այդ ցանկում Թուրքիան տեղ չէր գտել, քանի որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դեռևս շարունակում է վտանգավոր մնալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |