Հասարակական11:43, 02 Հուլիս 2020
Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 201․000-ը
Թուրքիայում հուլիսի 1-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 52․313 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.192 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, իսկ ապաքինման 2.311 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 175.422 մարդ, իսկ 1.035 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 201․098, իսկ մահվան 5․150 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 433.963-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |