Իրավական17:24, 02 Հուլիս 2020
Թուրքիայում սոցցանցերը վերահսկող օրենքներ կընդունվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետ բոլոր սոցցանցերի գործունեությունը երկրում վերահսկվելու են մեջլիսում ընդունվելիք նոր օրենքներով։
Էրդողանի ելույթի թեման իր փեսայի՝ Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ Twitter-ում արված վիրավորական մեկնաբանություններն էին։
Որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող վիրավորանքները գրվել էին հունիսի 30-ին «Twitter»ում Ալբայրաքի գրառման մեկնաբանությունների բաժնում։ Այդ գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։
Թուրքիայի նախագահի ելույթից հետո նրա գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավորներն անմիջապես ձեռնամուխ են եղել սոցցանցերի գործունեությունը խիստ վերահսկողության տակ առնող օրենքի փաթեթի մշակմանը։ Մամուլում որոշ մանրամասներ են հայտնվել նոր կարգավորումների մասին։
Ըստ այդմ՝ նոր օրենքով սոցցանցերը Թուրքիայի իրավապահ մարմինների ու դատական համակարգի կողմից ուղարկվող հարցումներին, ծանուցումներին կամ պահանջներին պատշաճ պատասխանելու համար ստիպված կլինեն երկրում ունենալ առնվազն մեկ մշտական ներկայացուցիչ։ Այդ ներկայացուցիչների կողմից Թուրքիայի պատկան մարմինների հարցումներին չպատասխանելու դեպքում երկրի դատարանների որոշումներով կարող է մինչև 95 տոկոսով սահմանափակվել սոցցանցերի հասանելիությունը երկրում։
Սոցցանցերի պատասխանատուները պարտավոր են առնվազն 72 ժամվա ընթացքում պատասխանել մարդու իրավունքների ու անձնական տվյալների գաղտնիությունը խախտող հրապարակումները հեռացնելու պահանջներին։ Դիմումները անպատասխան թողնողները 100 հազարից մինչև 1 մլն թուրքական լիրայով (146000 դոլար) կտուգանվեն։
Սոցցանցերը պարտավոր են լինելու Թուրքիայում բնակվող օգտատերերի տվյալները պահել Թուրքիայում։ Այս պայմանը չկատարողներին սպառնում է մինչև 5 մլն լիրա (729000 դոլար) տուգանք։
Նշվում է, որ նոր օրենքներով հսկողություն մեխանիզմներ կսահմանվեն նաև Netflix, Amazon Prime, Puhu TV, Blu TV հարթակների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |