Մշակութային10:20, 03 Հուլիս 2020
Այա Սոֆիայի հետագա կարգավիճակի մասին որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում
Թուրքիայի Հանրապետության Պետխորհրդի (բարձրագույն վարչական դատարան-խմբ․) 10-րդ պալատում հուլիսի 2-ին Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) կարգավիճակի հարցով տեղի է ունեցել նիստ, բայց կայացված որոշման մասին ոչինչ չի հրապարակվել։
Նիստը վարող դատավորը հայտնել է, որ Պետխորհուրդը որոշումը գրավոր կհրապարակվի օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում։
Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Այա Սոֆիա հռչակավոր տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու հարցը Թուրքիայի Պետխորհրդի օրակարգ էր բերել «Մնայուն հիմնադրամի պատմական ժառանգության ու շրջակա միջավայրի պահպանության միությունը»։ Միությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը։
Եթե 15 օրվա ընթացքում հրապարակվելիք վճիռը հակաիրավական ճանաչի կառավարության 1934թ. որոշումը, ապա այն չեղյալ կհայտարարվի, իսկ Սուրբ Սոֆիայի տաճարն էլ կվերածվի մզկիթի։
Հիշեցնենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Այա Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Մոտ 5 դար էլ այն եղել է Օսմանյան կայսրության սկզբում գլխավոր, ապա գլխավոր մզկիթներից մեկը։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի՝ առ այսօր պահպանելով այդ կարգավիճակը։ Իշխող կուսակցությունը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերածելու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |