Քաղաքական13:44, 03 Հուլիս 2020
Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վերանայման անհրաժեշտությանը։
Էրդողանն այս մասին խոսել է իր նախագահությամբ տեղի ունեցած ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր կոմիտեի նիստի ժամանակ։
«Աշխատեք դրա վրա ու վերանայեք այն (կոնվենցիա)։ Եթե ժողովուրդը ցանկանա, չեղարկեք։ Եթե ժողովրդի պահանջը դրա չեղարկումն է, ուրեմն պիտի համապատասխան որոշում ընդունվի։ Ժողովուրդը ոնց կասի, թող այդպես էլ լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նշենք, որ Էրդողանն այս թեմայով խոսել էր նաև 2020-ի փետրվարին կուսակցական մեկ այլ ժողովի ժամանակ՝ ասելով, որ իրենք պատրաստվում են վերանայել Ստամբուլյան կոնվենցիան։
Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:
Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության:
Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։
Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |