Հասարակական09:41, 03 Հուլիս 2020
Թուրքիայում 1 օրում Covid-19-ի 1.186 դեպք է գրանցվել

Թուրքիայում հուլիսի 2-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 49․714 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.186 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, իսկ ապաքինման 1.543 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 176.965 մարդ, իսկ 1.067 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 202․284, իսկ մահվան 5․167 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 483.677-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |