Իրավական12:29, 06 Հուլիս 2020
Թուրքիայում Էրդողանի տվյալներն ուսումնասիրելու կասկածանքով 115 նախկին պետաշխատող է ձերբակալվել
Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) 115 նախկին աշխատակից է ձերբակալվել։
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ստորաբաժանումները դատախազության պահանջով օպերացիա են իրականացրել MASAK-ի 115 նախկին աշխատակցի դեմ։
Նշվում է, որ նշյալ անձինք այդ խորհրդում աշխատանքի էին անցել 2016թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, իսկ 2019թ․ նոյեմբերին տեղափոխվել այլ աշխատանքի պետական տարբեր հաստատություններում։
Նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (գյուլենական շարժում) հետ կապեր ունենալու, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և բազմաթիվ քաղաքական գործիչների նույնականացման համարով համակարգում հարցում կատարելու մեջ։
Դատախազությունը շարունակում է քննությունը՝ պարզելու, թե արդյոք տվյալ անձինք ուսումնասիրել են Էրդողանի «ֆինանսական շարժերը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |