Քաղաքական10:50, 06 Հուլիս 2020
Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին

Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Վագրի ճիրան» և «Արծվի մագիլ» ռազմական օպերացիների վերաբերյալ։
Խոսնակը նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար հնարավոր է դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ), «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ), «Իսլամական համագործակցության կազմակերպությանը» և այլ կառույցների։
Սահաֆն ակնարկել է նաև Թուրքիայի վրա ազդելու մեկ այլ գործիքակազմի մասին։
«Իրաքում մի քանի տասնյակ թուրքական տնտեսական և ներդրումային ընկերություններ կան։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը տարեկան անցնում է 16 մլն դոլարի սահմանը»,-ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իրաքի ԱԳՆ-ի հայտարարություններին։
Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ Թուրքիան վճռական է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները «ինքնապաշտպանական իրավունքների համար»։
Աքսոյը կրկին հիշեցրել է, որ «Թուրքիան պատրաստ է Իրաքի հետ համագործակցել PKK-ի դեմ պայքարում, պնդելով, որ վերջինս սպառնում է նաև Իրաքի անվտանգությանը և խախտում է ինքնիշխանությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |