Մշակութային16:47, 06 Հուլիս 2020
Ռուսական եկեղեցին՝ Սուրբ Սոֆիայի մասին․ «Չենք կարող վերադառնալ միջնադար»

Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը։ Եկեղեցու արտաքին հարաբերությունների պատասխանատու, եպիսկոպոս Իլարիոնը հեռուստաեթերով հետևյալ մեկնաբանությունն է արել․
«Մենք չենք հասկանում, թե ինչու պետք է հենց հիմա բացել Սուրբ Սոֆիան որպես աղոթատեղի։ Բայց կարող ենք կռահել, որ դա կապված է Թուրքիայի ներքին քաղաքականության հետ, ինչպես նաև նախագահ Էրդողանի ցանկության հետ՝ աջակցելու Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու կողմանկիցներին։
Բայց ներկա պայմաններում նման քայլը կրոնի ազատության անընդունելու խախտում կլինի։ Մենք չենք կարող վերադառնալ միջնադար։ Հիմա ապրում ենք բազմաբևեռ և բազմակրոն աշխարհում։ Պետք է հարգանքով վերաբերվենք հավատացյալ մարդկանց զգացմունքներին», - նշել է ռուս եպիսկոպոսը։
Նա հավելել է, որ Սուրբ Սոֆիայի մոտակայքում է գտնվում Սուլթանահմեթ մզկիթը, բայցի այդ էլ Թուրքիայում ընդհանրապես մզկիթների պակաս չի զգացվում, որ անհրաժեշտություն լիներ պակասը լրացնել Սուրբ Սոֆիայի միջոցով։
Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոսը նույնպես դատապարտել է Թուրքիայի իշխանությունների այս նախաձեռնությունը․ «Նրանք ցանկացած հնարավորության դեպքում որևէ խաղ են մոգոնում։ Սա էլ այդպիսի խաղ է։ Բայց չեմ կարծում, թե համարձակություն կունենան նման քայլ կատարելու»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանին (Danıştay) հայց էր ներկայացվել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը չեղարկելու և տաճարը մզկիթի վերածելու պահանջով։ Հուլիսի 2-ին կայացած նիստում դատարանը սահմանել էր, որ «Սուրբ Սոֆիայի» վերաբացումը օրինական է և ենթակա է Թուրքիայի նախագահականի որոշմանը։ Գործի վերաբերյալ դատարանի վերջնական որոշում կհրապարակվի նիստից երկու շաբաթ անց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |