Տնտեսական12:27, 08 Հուլիս 2020
Լիբիայի ԱՀ կառավարությունը քննարկել է թուրքական ընկերությունների հետ նոր ծրագրեր իրականացնելու հարցը

Հուլիսի 7-ին Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ աս-Սարաջի գլխավորած նիստին քննարկվել է թուրքական կազմակերպությունների հետ նոր ծրագրեր իրականացնելու հարցը։
Նշենք, որ 2019թ․ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի և Ազգային համաձայնության կառավարության ուժերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում մեծ վնաս էին կրել էլեկտրական ենթակառուցվածքները։
Ազգային համաձայնության կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարաջը նիստին քննարկման է ներկայացրել էներգետիկ և էլեկտրական ենթակառուցվածներքի հետ կապված նոր ծրագրերը թուրքական ընկերությունների հետ իրականացելու հարցը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները լուծելու համար Լիբիայի ԱՀ կառավարությունը հանդիպել է թուրքական կազմակերպությունների հետ։
Լիբիան Աֆրիկայում ամենաշատ նավթային պաշարներ ունեցող երկիրն է։ Մայրաքաղաք Տրիպոլիում օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի մինչև 8 ժամ անջատումներ են լինում։
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |