Քաղաքական10:33, 08 Հուլիս 2020
Մուստաֆա Շենթոփը վերընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Թուրքիայում Ազգային մեծ ժողովի նախագահի ընտրության արդյունքում ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, խորհրդարանի գործող նախագահ Մուստաֆա Շենթոփը։
Թուրքիայի 27-րդ գումարման մեջլիսի (խորհրդարան) 2-րդ շրջափուլի նոր նախագահի ընտրություններում իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմակալան «ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունից ընտրված պատգամավոր Հալուք Քոչը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունից՝ Էրոլ Քաթըրջըօղլուն, «Լավ» (İYİ) կուսակցությունից՝ Հյուսեին Ֆիլիզը և «Թուրքիայի աշխատավորական» կուսակցության (TİP) նախագահ՝ Էրքան Բաշը։
Նշենք, որ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) թեկնածու չի ներկայացրել և պաշտպանել է Շենթոփի թեկնածությունը։
Առաջին երկու քվեարկությունների ընթացքում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել բավարար թվով ձայներ ստանալ, սակայն 3-րդ քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (328 քվե) մեջլիսի նախագահ է ընտրվել իշխող կուսակցության ներկայացուցիչը։
Համաձայն ներքին կանոնադրությամբ՝ ընտրությունը տեղի է ունեցել գաղտնի քվեարկությամբ։
CHP-ի ներկայացուցիչը ստացել է 134 ձայն, HDP-ինը՝ 51, իսկ İYİ կուսակցության թեկնածուն՝ 37 ձայն։
Թուրքիայի մեջլիսում պատգամավորական մանդատները բաշխված են հետևյալ կերպ․
AKP` 291
CHP` 138
HDP` 58
MHP` 49
İYİ Parti`37
TİP`2
«Մեծ միություն» կուսակցություն (BBP)`1
«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA)` 1
«Դեմոկրատական» կուսակցություն(DP)` 1
«Ժողովրդավարական տարածաշրջանային»կուսակցություն (DBP)` 1
«Երջանկություն» կուսակցություն (SP): 1
Անկախ` 6
Ընդհանուր՝ 586
Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսի նախագաh, 2016-2018 թվականներին երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը 2019թ․ փետրվարի 18-ին հրաժարական էր տվել և նոր նախագահի ընտրություններում ընտրվել էր իշխող կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Շենթոփը։
Հրաժարականի պատճառն այն էր, որ Յըլդըրըմը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» AKP կուսակցության կողմից ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու էր Ստամբուլի քաղաքապետի թեկնածու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |