Քաղաքական10:45, 09 Հուլիս 2020
ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների 4 սենատորներ նամակ են հղել պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ պահանջելով Թուրքիայի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառել։
Սենատորներ Ժան Շահինը, Քրիս Վան Հոլլենը, Թոմ Թիլլիսը և Ջեյմս Լանկֆորդը իրենց այդ պահանջը հիմնավորել են Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու հանգամանքով։
Ժան Շահինն այդ նամակը հրապարակել է նաև Twitter-ում՝ կցելով հետևյալ մեկնաբանությունը․
«Մենք ջանացել ենք նախագիծն օրենքի վերածել, որպեսզի հստակորեն ցույց տանք Էրդողանին, որ ՆԱՏՕ-ին և տրանսատլանտյան անվտանգությունը թուլացնելու նպատակով նրա ձեռնարկած քայլերը չեն կարող հավանության արժանանալ։ Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման շղթայից հեռացնելը երկու կուսակցությունների համատեղ ջանքերի արդյունքն էր, որի նպատակն էր ապահովել, որպեսզի Էրդողանը պատասխան տա, ինչպես նաև՝ պաշտպանել ԱՄՆ-ի տեխնոլոգիաները։ Եկել է ժամանակը, որպեսզի իշխանությունները անհապաղ կիրառեն այս օրենքը»։
Երկուսուկես էջանոց նամակում հեղինակները հիշեցրել են Անկարայի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության մասին և ընդգծել, որ այդ համագործակցության պատճառով իրենք 2018թ․-ից մինչ օրս հարկադրված են եղել բազմաթիվ օրենքի նախագծեր ներկայացնել։
Սենատորները դժգոհություն են հայտնել այն առթիվ, որ ի սկզբանե որոշվել էր Թուրքիային F-35-ների նախագծից հանել աստիճանաբար, փուլային սկզբունքով, բայց այդ գործընթացը բավականաչափ կանոնակարգված ու ժամանակին չի իրագործվում, ինչի արդյուքում ԱՄՆ-ի կողմից այդ քայլով Թուրքիային ուղղվող ուղերձի ազդեցությունը նվազում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |