Մշակութային17:50, 10 Հուլիս 2020
Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay-Պետխորհուրդ) չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար։
Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու հարցը Թուրքիայի Պետխորհրդի օրակարգ էր բերել «Մնայուն հիմնադրամի պատմական ժառանգության ու շրջակա միջավայրի պահպանության միությունը»։ Միությունը դեռևս 2016թ․ էր նման հայցով դիմել Թուրքիայի բարձրագույն վարչական դատարան։
Հուլիսի 2-ին կայացած դատարանի նիստից հետո հայտարարվել էր, որ այդ գործով վճիռը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։
Նշենք, որ ավելի վաղ՝ 2005 և 2008 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունը դարձյալ դիմել էր նույն ատյանին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին որոշման չեղարկման և կառույցը մզկիթի վերածելու պահանջով, բայց մերժում էր ստացել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |