Քաղաքական17:50, 10 Հուլիս 2020
UNESCO-ն բազմիս իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի Սբ Սոֆիայի կարգավիճակի հարցով
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մի քանի անգամ նամակով դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ իր մտահոգությունները հայտնելով Ստամբուլի բյուզանդական Սբ․ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու նախաձեռնության կապակցությամբ։
Կազմակերպությունից արած հայտարարության մեջ տեղեկացվել է, որ իրենք Թուրքիային իրենց մտահոգությունները հայտնել են նաև ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանի միջոցով։
Կազմակերպությունից «Reuters» գործակալությանը տված մեկնաբանության մեջ նշել են, որ այդպիսի օբյեկտներում ցանկացած փոփոխություն կատարելու համար պետությունը նախ պիտի ծանուցում ուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է, որ տաճարը, որպես «Ստամբուլի պատմական շրջանի» մաս, ընգրկված է համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան։ Այս փաստը հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների: Պետությունը, որի տարածքում գտնվում է տաճարը, պետք է ապահովի օբյեկտի բացառիկ համընդհանուր արժեքի անփոփոխությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |