Հասարակական16:55, 13 Հուլիս 2020
Թուրք գրող․ «Տաճարը վերածելով մզկիթի` ողջ աշխարհին ասացինք, որ մենք այլևս աշխարհիկ պետություն չենք»

Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։
Դատապարտելով տեղի ունեցածը՝ հայտնի գրողը մասնավորապես ասել է․ «Թուրքիայում ապրում են ինձ պես միլինավոր աշխարհիկ մարդիկ, ովքեր դեմ են այս ամենին, սակայն նրանց ձայնը լսելի չէ։ Տաճարը վերածելով մզկիթի՝ ամբողջ աշխարհին մենք փաստացի ասացինք, որ այլևս աշխարհիկ պետություն չենք»։
Փամուքը հավելել է, որ նման քայլով Թուրքիայի կառավարությունը մի շարք մարդկանց զրկեց հպարտությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր բյուզադական շրջանի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934թ. Թուրքիայի քեմալական իշխանությունների կողմից տաճարին շնորհված թանգարանի կարգավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |