Քաղաքական16:41, 13 Հուլիս 2020
ԵՄ երկրների ԱԳ նախարարների հավաքի օրակարգը Թուրքիան է
Այսօր՝ հուլիսի 13-ին, Ֆրանսիայի առաջարկով տեղի է ունենալու Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների հավաքը։ Համավարակային վիճակի բարելավման պայմաններում անցկացվող առաջին ժողովի թեման Թուրքիան է։
Մասնավորապես քննարկվելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունները և այդ երկրի կողմից արևելյան Միջերկրականում (Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում) ապօրինի կերպով կատարվող գազի ու նավթի որոնողական աշխատանքների, Լիբիական հակամատրությանը միջամտելու և փախստականների խնդրի ֆոնին Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ։
Եվրամիությունը համարում է, որ Միջերկրականի արևելքում Թուրքիայի հորատումներն անօրինական են, այդ երկրին մեղադրում է ՄԱԿ-ի կողմից սահմանված Լիբիային զենքի մատակարարման արգելքը խախտելով, կոնֆլիկտի կողմերից մեկին զինտեխնիկա մատակարարելու մեջ։
Սպասվում է, որ հավաքի ժամանակ Ֆրանսիան Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկ է ներկայացնելու։ Վերջին շրջանում Ֆրանսիան նաև կասկածի տակ է դնում Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը ՆԱՏՕ-ին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դեռևս 2 շաբաթ առաջ հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։
Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է․ «Մեր պահանջով հուլիսի 13-ին ԵՄ նախարարները ժողով են գումարելու, որի օրակարգի միակ թեման Թուրքիայի հարցն է լինելու։ Այժմ Կիպրոսի ինքնիշխանության տակ գտնվող տարածքում նավթի որոնման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում։ Ժողովի ժամանակ կարող է օրակարգ բերվել նոր պատժամիջոցների հարցը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |