Հասարակական18:02, 14 Հուլիս 2020
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայաստանի

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ընթացող մարտերին, հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գործողությունները դատապարտող հայտարարությամբ։
Աքարը ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին սպանված զինծառայողների կապակցությամբ։
Նա մասնավորապես ասել է․ «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի կողմից իրականացված հարձակումն Ադրբեջանի Թովուզ շրջանի ուղղությամբ»։
Թուրք պաշտոնյան, միանալով իր գործընկերների նմանօրինակ հայտարարություններին, շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի զինուժի կողքին՝ ընդդեմ Հայաստանի, հնարավորինս աջակցել «ադրբեջանցի եղբայրներին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |