Քաղաքական13:53, 16 Հուլիս 2020
Հայաստանի ԱԳՆ-ն ստիպեց Թուրքիային խոսել չմիջնորդավորված. թուրքագետ
Հուլիսի 16-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ նախօրեին տարածած հայտարարությանը։
Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։
Այնուհետև կրկնելով իրենց գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հոխորտանքը, շեշտվել է․ «անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական մարմինները խելքները գլուխները հավաքեն»։
Թեմայի առնչությամբ «Ermenihaber»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ, որի խոսքերով, սա առաջին դեպքն է, երբ հարևան երկրի արտաքին գործերի գերատեսչությունը չմիջնորդավորված, ուղղակի պատասխանում է Հայաստանի արտգործնախարարությանը։
Հայտնելով, որ Հայաստանի Հանարապետության 30 տարվա պատմության ընթացքում Հայաստանին վերաբերող բազմաթիվ հայտարարություններ են արվել, թուրքագետը նշել է․ «Կարելի է հիշել Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանի այս կամ այն պաշտոնյայի խոսքերին, ինչպես օրինակ 2007 թվականին ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ա․ Կիրակոսյանի, կամ 2017-ին այն ժամանակվա արտգործնախարար Է․ Նալբանդյանի ելույթին անդրադարձող, ինչպես նաև Ադրբեջանի գործոնով պայմանավորված Հայաստանին միակողմանիորեն դատապարտող հայտարարությունները։ Սակայն այդ բոլոր անդրադարձերում Թուրքիան Հայաստանի հետ խոսել է միջնորդավորված»։
Թուրքագետը կարծում է, որ Հայաստանի հետ միջնորդավորված խոսելու Թուրքիայի պահվածքը պատահականություն չէ և ցույց է տալիս, թե իրականում ով է տարածաշրջանում միակողմանի, չհավասակաշռված քաղաքականություն վարում՝ այդ կերպ խոչընդոտելով տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։
Վեզիրյանի խոսքերով, Թուրքիայի՝ 30 տարվա դիրքորոշումը խախտելու պատճառը Հայաստանի արտաքին գերատեսչության դիպուկ, թիրախավորված հայտարարությունն է, որով մատնանշվել է Թուրքիայի ապակայունացնող գործունեությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում և այդ քաղաքականության ծանր ու անդառնալի հետևանքները այնտեղ ապրող ժողովուրդների համար։
«Թուրքիայի վերջին հայտարարությանը ինքնին, ինչպես նաև դրանում կեղծ, չհիմնավորված, ժխտողական, չհավասարակշռված, երբեմն նաև դիվանագիտական պատշաճությունն անցող արտահայտությունների կիրառումն ցույց են տալիս, որ այդ երկիրն անուղղակիորեն ընդունում է իրեն ուղղված Հայաստանի ԱԳՆ-ի խոսքերի ճշմարտացիությունը։ Թուրքիան հարևաններին մեղադրելուց առաջ, հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության, նախևառաջ պետք է դուրս գա միակողմանիության կաղապարներից և սովորի հարևան պետությունների հետ հարաբերվելու տարրական կանոնները»,-նշել է մասնագետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհավորել է գագաուզ թուրքերին ինքնավարության օրվա առթիվ
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |