Հասարակական14:30, 16 Հուլիս 2020
Թուրքիայում հետախուզական օդանավի վթարից 7 մարդ է մահացել

Ներկայիս Թուրքիայի Վան նահանգում հուլիսի 15-ին գիշերը ժամը 22։45-ին հետխուզական թռիչքներ իրականացնող ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ տեղեկացնելով, որ օդանվում գտնվող ոստիկանության 5 ծառայողները և 2 օդաչուները մահացել են։
Նախարարը նշել է, որ երկուշաբթի օրվանից հետախուզական թռիչքներ իրականացնող ինքնաթիռը բախվել է Վանա լճի առափնյա Գևաշ (պատմ․ Ոստան) շրջանի վարչական տարածքում գտնվող Արտոս սարին՝ 2200 մ բարձրության հատվածում։
Բնակիչներից մեկի ահազանգով հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ժամը 3-ին դեպքի վայր մեկնած անձնակազմերը օդից և ցամաքից իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում գտել են դեպքի վայրն ու կործանված ինքնաթիռը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |