Քաղաքական12:21, 22 Հուլիս 2020
Թուրքական հեռուստաեթերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը (վիդեո)
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը թուրքական «HaberTürk»-ի եթերում խոսել է Հայաստան–Ադրբեջան սահմանին լարվածության աճի մասին։
Թուրք գործիչն ընդգծել է, որ նման խնդիրները նախընտրելի է լուծել երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով։
«Հայկական կողմը պնդում է, թե Ադրբեջանն է նախահարձակ եղել, Ադրբեջանն էլ հակառակն է պնդում։ Սակայն պետք է ոչ թե փորձել որոշել՝ ով է ճիշտ, ով սխալ, այլ արագ լուծում գտնել խնդրին», - նշել է նա։
Ուրասը հիշեցրել է, որ ավելի վաղ (2017թ․) ինքն անձամբ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ինչին Ադրբեջանը շատ խիստ էր արձագանքել։
Հաղորդման մասնակից, Habertürk-ի թղթակից Նագեհան Ալչըն հավելել է, որ ինքն էլ նույն արձագանքին է արժանացել և տարիներ շարունակ չի կարողացել Ադրբեջան մեկնել, քանի որ «անցանկալի անձ» («persona non grata») է ճանաչվել։ Նշենք, որ Ալչըն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ է այցելել 2009թ․։
Ուրասը զարմանալի է համարել Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնանկությունը, ինչպես նաև այդ երկրում տեղի ունեցող ցույցերը․ «Մի կողմից Բաքվում մարդաշատ ցույցեր են տեղի ունենում, մյուս կողմից՝ նրանք բողոքում են զորահավաքի դեմ», - նկատել է թուրք քաղաքական գործիչը։
«Բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրում կան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այնպես որ, այս նրբությունները հաշվի առնելով, պետք է խնդրի լուծում առաջարկենք, դա է մեզ վայել» - հավելել է Ուրասը։
Իսկ հաղորդման մյուս հյուրը՝ սյունակագիր Օրալ Չալըշլարը, այն տեսակետն է հայտնել, որ Թուրքիան պետք է խուսափի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որոշակի կողմում հանդես գալուց և Ադրբեջանին այդքան բուռն աջակցելու փոխարեն զբաղվի սեփական խնդիրներով։
Անդրադառնալով Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությանը, որով վերջիններս իրենց աջակցությունն էին հայտնում Ադրբեջանին՝ գրողը նշել է․
«Եթե այդ կուսակցությունները այդպես կարող են միավորվել, ավելի լավ կլինի՝ զբաղվեն Թուրքիայի ներքին խնդիրներով։ Թող այդ միասնականությունը ծառայի երկրի ներսում զիջումների, համագործակցության, ժողովրդավարության ու ազատությունների զարգացման, ներքին համերաշխության նպատակին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը։
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Տեղեկությունը փոխանցել է Թուրքական օդերևութաբանական «Hava Forum» կայքը՝ X-ում կատարած գրառմամբ։
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը։
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |