Քաղաքական14:31, 23 Հուլիս 2020
Եգիպտոսի այդ հայտարարությունից հետո Թուրքիան խուճապահար դիվանագիտական գրոհի է անցել
Այն բանից հետո, երբ Եգիպտոսի խորհրդարանը նախագահ Աբդել Ֆեթթահ ալ-Սիսիին մանդատ է տվել՝ զինված ուժերին ներգրավել ահաբեկչական խմբավորումների ու զինյալների դեմ պայքարի նպատակով անդրսահմանային հնարավոր ռազմական գործողություններում, Թուրքիան անցել է ակտիվ դիվանագիտական գրոհի։
Չնայած խորհրդարանի կողմից ընդունված օրինագծում կոնկրետ նշված չէ, որ թույլտվությունը տրվում է Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու համար, այնուամենայնիվ Թուրքիան լիբիական հակամարտության շուրջ սկսել է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել Արևելյան Միջերկրականում և աֆրիկյան երկրների հետ։
Մասնավորապես, Թուրքիայի «խուճապահար գրոհների» հարցով ակտիվորեն զբաղվում են արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Աքարը հանդիպում է ունեցել Մալթայի ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» ներքին գործերի նախարարի հետ։ Քննարկվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար իրականացվելիք քայլերը, այդ թվում նաև պաշտպանության և անվտանգության շուրջ համագործակցության հարցերը։
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարն այս համատեքստում այցեր է կատարել Տոնգո, Նիգերիա և Հասարակածային Գվինեա, որպեսզի «երաշխիքներ ստանա» լիբիական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի համար ցանկալի դիրքորոշում որդեգրելու համար։
Հիշեցնենք, որ Կահիրեն մասնավորապես դատապարտել է Լիբիայի ճգնաժամին Թուրքիայի բացահայտ միջամտությունը, ինչի շրջանակներում Անկարան զենք-զինամթեք, ռազմական հրահանգիչներ, ինչպես նաև Սիրիայում իր կողմից հովանավորվող իսլամիստ ծայրահեղականներ է ուղարկել Տրիպոլի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |