Հասարակական16:58, 23 Հուլիս 2020
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվելիք առաջին նամազին

Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, Թուրքիայի իշխանությունները հուլիսի 24-ին այնտեղ անցկացնելու են առաջին համընդհանուր ուրբաթօրյա նամազը (մուսուլմանական աղոթք)։
Թեմայի շուրջ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է ունեցել լրագրողների հետ։
Լրագրողներից մեկի՝ «Այա Սոֆիայի մզկիթում առաջին համընդհանուր ուրբաթօրյա աղոթքին մասնակցելու հրավեր ստացե՞լ եք Կրոնական գործերի վարչությունից» հարցին ի պատասխան, Իմամօղլուն հայտնել է, որ հրավեր չի ստացել։
Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ իր պաշտոնավարումից սկսած (2019թ․) նախարարությունների կամ պետական ցանկացած հաստատության կողմից Ստամբուլում կազմակերպված որևէ բացման արարողության կամ միջոցառման մասնակցելու հրավեր Անկարայից չի ստացել։
Նշենք, որ Էքրեմ Իմամօղլուն, ով 2019թ. ընտրություններում հաղթելով իշխող կուսակցության թեկնածուին, դարձել է Ստամբուլի քաղաքապետ, իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է Ստամբուլում ապրող ազգային փորքամասնությունների խնդիրների մասին և հայտնել է, ինքը լինելու է «Ստամբուլի ազգային փոքրամասնությունների քաղաքապետ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |