Հասարակական12:58, 27 Հուլիս 2020
Թուրքական իշխանամետ շաբաթաթերթը կոչ է արել վերականգնել խալիֆայությունը

Թուրքական «Gerçek Hayat» (թարգմ․՝ «Իրական կյանք») շաբաթաթերթը կոչ է արել երկրում վերականգնել խալիֆայությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի «Albayrak Medya Grubu»ի կազմում գտնվող շաբաթաթերթը հուլիսի 27-օգոստոսի 2-ի համարը լույս է տեսել շապիկին հետևյալ գրությամբ՝ «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ, եթե ոչ դու, ապա ո՞վ։ Համախմբվեք հանուն խալիֆայության»։
Թերթի շապիկը սոցցանցի իր էջում է տեղադրել թուրքական «Yeni Akit» ազգայնական ուղղվածություն ունեցող թերթի սյունակագիր Աբդուրահման Դիլիփաքը՝ դրան որևէ մեկնաբանություն չկցելով։
Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեթ Մեթիներն էլ, անդրադառնալով թերթի շապիկին, դա սադրանք է անվանել Սբ․ Սոֆիայի տաճարը 2-րդ անգամ մզկիթի վերածելու ֆոնին։
Հիշեցնենք, որ խալիֆայությունը պաշտոնապես վերացվել է Թուրքիայի Հանրապետությոան հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ 1924 թվականի մարտի 3-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |