Հասարակական14:56, 27 Հուլիս 2020
Թուրքիայում կանանց խնդիրներով զբաղվող Հ/Կ-ները դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր չեղարկմանը

Թուրքիայում կանանց խնդիրներով զբաղվեղ հերթական կազմակերպությունն է դեմ արտահայտվել կառավարության կողմից նախաձեռնած Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր չեղարկման գործընթացին։
Թուրքիայի կառավարության հետ լավ հարաբերություններ ունեցող «կին և ժողովրդավարություն» միությունը (Kadem) հանդես է եկել հայտարարությամբ, որում անհանգստություն է հայտնել Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցության հնարավոր դադարեցման կապակցությամբ։
Kadem-ի գործադիր խորհրդի նախագահ Սալիահ Օքուր Գյումրյուքչուօղլուի տարածած հայտարարության մեջ կառավարությանն առաջարկվում է կոնվենցիայից ամբողջովին դուրս գալու փոխարեն վերաձևակերպել կոնվենցիայի «մտահոգություն առաջացնող» հոդվածները։
Օրեր առաջ էլ մի խումբ կանայք ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների Ստամբուլի նահանգային վարչության պատին պաստառ էին ամրացրել «Արդեն բավական է։ Կանայք կյանքի երաշխիք են ուզում» գրությամբ՝ իրենց Ստամբուլայն կոնվենցիայի հնարավոր չեղարկման դեմ իրենց բողոքն արտահայտող կանայք հավաքվել էին շենքի մոտ ու վանկարկել են՝ չենք լռում, չենք վախենում, չենք ենթարկվում։ Ոստիկանության աշխատակիցները, սակայն, ընդհատել էին ակցիան, իսկ կազմակերպիչ կանանց ձերբակալել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ հրահանգել էր վերանայել Ստամբուլյան կոնվենցիան։
«Աշխատեք դրա վրա ու վերանայեք այն (կոնվենցիա)։ Եթե ժողովուրդը ցանկանա, չեղարկեք։ Եթե ժողովրդի պահանջը դրա չեղարկումն է, ուրեմն պիտի համապատասխան որոշում ընդունվի։ Ժողովուրդը ոնց կասի, թող այդպես էլ լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:
Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության:
Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։
Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |