Քաղաքական10:57, 27 Հուլիս 2020
Սալոնիկի բողոքի ակցիայից հետո Թուրքիայի ՊՆ-ն սպառնացել է կոտրել իրենց դրոշը վառողների ձեռքերը
Հուլիսի 24-ին տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սբ․ Սոֆիայի տաճարի՝ որպես մզկիթ վերաբացվեցվելու առիթով Հունաստանի Սալոնիկ քաղաքում բողքի ակցիա է տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները 2 անգամ Թուրքիայի դրոշ են այրել, ինչին խիստ սպառնալից է արձագանքել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Twitter»-ի պաշտոնական էջում տարածած հայտարարության մեջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է հույն ցուցարարների գործողությունները և սպառնացել կտրել թուրքական դրոշն այրողների ձեռքերը։
«Կկոտրվեն դեպի մեր պանծալի դրոշը երկարող ձեռքերը» նշված է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ։
Նշենք, որ Սալոնիկում կազմակերպված ակցիան սկսել է Թուրքիայի դրոշի հրկիզումով, ապա մասնակիցները քայլերթ են արել դեպի Թուրքիայի հյուպատոսարան։ Հունական ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չի տվել ացիայի մասնակիցներին շատ մոտենալ թուրքական հյուպատոսության շենքին։ «Ո՛չ նեոօսմանիզմին» պաստառ պարզած ցուցարարները ևս մեկ թուրքական դրոշ են այրել այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչության հարակից տարածքում։
Հիշեցնենք, որ մոտ 5 դար որպես Բյուզանդաիայի գլխավոր քրիստոնեական տաճար ծառայած, ապա Կոստանդնուպոլսի գրավումից հետո (1453թ) մզկիթի վերածված, իսկ 1934թ․-ից Աթաթուրքի նախաձեռնությամբ որպես թանգարան գործող Սբ․Սոֆիայի տաճարն օրեր առաջ Թուրքիայի Պետ խորհրդի, ապա նաև նախագահ Էրդողանի որոշմամբ վերածվեց մզկիթի։ Հուլիսի 24-ին Թուրքիայի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սբ․ Սոֆիայի տաճարը կրկին որպես մզկիթ բացվեց մուսուլմանների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |