Հասարակական17:13, 27 Հուլիս 2020
Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծի ենթարկել (տեսանյութ)

Մինչ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, աշխարհի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիներն աննախադեպ արշավ են սկսել հայկական սփյուռքի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում ապրող և աշխատող հայերը։
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը տեղեկացնում է, որ օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Երիտասարդի մայրը թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել ղարաբաղյան հակամարտության մասին ու թեև ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի։
Խմբակային ծեծի տեսանյութը սոցցանցերում տարածել են հենց իրենք՝ ադրբեջանցիները։
Հայտնի է դարձել, որ նույն թաղամասում վերջին օրերին նմանատիպ հարձակումների թիրախում են հայտնվել նաև 50-ն անց 2 այլ հայեր։ Իսկ մի հայ կնոջ պատկանող խանութում ադրբեջանցիները ծեծել են աշխատակիցներին։
Հավելենք, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով հանդիպում է ունեցել Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |