Քաղաքական10:59, 29 Հուլիս 2020
Հունաստանի ԱԳ նախարար․ «Պատրաստ ենք երկխոսել Թուրքիայի հետ, եթե չլինի սպառնալիք ու ճնշում»
Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության, եթե չլինի ճնշում և սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ Աթենքում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Դենդիասը նշել է, որ Թուրքիայի հետ ունեցած իրենց միակ խնդիրը մայրցամաքային շելֆի (ծանծաղուտ) և ծովային իրավասությունների սահմանների հարցն է։
Լայան էլ նշել է, որ Աթենք ժամանելուց առաջ Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրած հանդիպումից տպավորություն է ստացել որ Թուրքիան ցանկանում է երկխոսել Հունաստանի հետ։
Նախօրեին էլ Թուրքիայի նախագահականի խոսնակը Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ իրենք նախագահ Էրդողանի հրահանգների շրջանակներում պատրաստ են առանց նախապայմանների Հունաստանի հետ երկխոսել Էգեյան ծովի մայրցամաքային շելֆի, կղզիների, օդային սահմանի, Թուրքիայի կողմից արևելյան Միջերկրական ծովում անցկացվող չհամաձայնեցված նավթի ու գազի որոնողական աշխատանքների ու Միջերկրականում եղած խնդիրների մասին։ Վերջինս ավելացրել էր նաև, որ Թուրքիայի կողմից այդ շրջանում (Միջերկրականի արևելքում-խմբ․) իրականացվող գործողությունները կարող են որոշ ժամանակով դադարեցվել։
Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական կղզիների տարածքային ջրերի մոտ Թուրքիայի կողմից նավթագազային պաշարների որոնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |