Հասարակական09:41, 30 Հուլիս 2020
Covid-19-ը Թուրքիայում
Թուրքիայում հուլիսի 29-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 14 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրում կատարված 45․712 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 942 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 996 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 212.557 մարդ, իսկ 540 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 228․924 և մահվան 5․659 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 711.095-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Գործազրկության մակարդակը կանանց շրջանում կազմել է 6.9%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 12.3%։
Այդ ընթացքում Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ստացված եկամուտները կազմել են 46․9 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուս փիլիսոփա, իշխանամետ հայացքներով քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։
Նշվում է, որ այդ հարձակումները թիրախավորւմ են Սիրիայի ենթակառուցվածքները և օկուպացնում Գոլանի բարձունքները։
Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումները վերահսկողություն են սահմանել Սիրիայի Մանբիչ շրջանի 80 տոկոսի վրա։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը և հավելել,որ դիվանագիտական լայն ցանցը հնարավորություն է տալիս ակտիվ քաղաքականություն վարելու և ուժեղ նախաձեռնություններով հանդես գալու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |