Հասարակական17:41, 30 Հուլիս 2020
Ընտանիք կազմելու բարենպաստ պայմանների ցուցանիշով Թուրքիան հայտնվել է վերջին տեղերում

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 35 երկրների շրջանում ուսումնասիրություն է կատարվել՝ պարզելու համար, թե դրանցից որոնցում են առկա առավել բարենպաստ պայմաններ ընտանիք կազմելու համար։
30 միջազգային աղբյուրների ու զեկույցների հիման վրա կազմված զեկույցում երկրները դասակարգվել են հետևյալ 6 ցուցանիշներով՝ անվտանգություն, բարեկացություն, ծախսեր, առողջապահություն, կրթություն և աշխատաժամանակ։
Այս ցուցանիշների համադրմամբ կազմված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ամուսնանալու համար ամենավատ պայմանները Մեքսիկայում են։ Ցուցակի 1-ին հորիզոնականում Իսլանդիան է, որին հաջորդում են համապատասխանաբար Նորվեգիան, Շվեդիան ու Ֆինլանդիան։
Թուրքիան հայտնվել է 31-րդ տեղում։ Երկիրը ցածր միավորներ է ստացել անվտանգության, բարեկեցության ու հատկապես առողջապահության ցուցանիշներով։ Համեմատաբար լավ է գնահատվել կրթության վիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |