Քաղաքական12:02, 03 Օգոստոս 2020
Եգիպտոսի ԱԳՆ․ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները խախտում են մեր ինքնիշխան իրավունքները
Եգիպտոսը քննադատել է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունները և նավթահորատման աշխատանքները` դրանք որակելով որպես հարձակում Եգիպտոսի ինքնիշխան իրավունքների վրա։
Եգիպտոսի արտգործնախարարությունը թեմայի շուրջ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․
Նախորդ ամիս Թուրքիայի հրապարակած Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիրը նշանակում է խախտում և հարձակում Եգիպտոսի ինքնիշխան իրավունքների վրա։
Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունները համարվում են խախտում նաև Եգիպտոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ։
Նշենք, որ սեյսմիկ հետազոտությունները գազի հետախուզման նախապատրաստական աշխատանքներից են:
Հիշենցնենք, որ թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։ Հունաստանի և Թուրքիայի միջև սրված լարվածությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով «Օրուչ Ռեիս» նավը վերադարձել էր Անթալիայի նավահանգիստ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |