Քաղաքական13:58, 04 Օգոստոս 2020
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր գործիչը կարող է նոր կուսակցություն հիմնել
Թուրքիայում հայտնի քաղաքական գործիչների կողմից վերջին 1 տարվա ընթացքում կարող է հիմնվել 3-րդ կուսակցությունը։ Մամուլում լուրեր են շրջանառվում երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ նախկին նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեի կողմից կուսակցություն հիմնելու մասին։
Ինջեն, 2018-ի նախագահական ընտրություններում լինելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը, հավաքել էր 30 տոկոս ձայն։ Ըստ տեղեկությունների՝ հիմա նա լարված հարաբերությունների մեջ է ԺՀԿ-ի ղեկավարության ու մասնավորապես կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Վերջին հանգամանքով պայմանավորված Ինջեն որոշել է դուրս գալ կուսակցությունից, հիմնել նոր դեմքերով նոր կուսակցություն և պայքարել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ հաջորդ ընտրություններին իշխանության գալու նպատակով։
Նշվում է, որ Ինջեն մտերիմների շրջանում այս թեմայով մասնավորապես ասել է․ «Թուրքիան լավ չի կառավարվում։ Դժգոհ եմ։ Իշխանությունը վատն է, սակայն ընդդիմությունից էլ գոհ չեմ։ ԺՀԿ էլ լավ չի կառավարվում։ ԺՀԿ-ի այսօրվա դիրքավորումը իշխանությանը լեգիտիմացնում է։ Մի նոր հանրապետական շարժումն անխուսափելի է»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2018-ի հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ԺՀԿ-ն կուսակցության նախագահ Քեմալ Քըլչդարօղլուի փոխարեն նախագահի թեկնածու էր առաջադրել Մուհարեմ Ինջեին։ Միաժամանակ տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքում Ինջեն հավաքել էր ավելի շատ ձայն (30%) քան իր կուսակցությունը (22%)։
Հավելենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում նոր կուսակցություն է հիմնել նաև նախկին ԱԶԿ-ական, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօցլուն (Ապագա կուսակցություն) և Թուրքիայի նախկին փոխվարչապետ, կրկին նախկին ԱԶԿ-ական Ալի Բաբաջանը (Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |