Տնտեսական17:43, 04 Օգոստոս 2020
Վերջին 5 տարում Թուրքիան կրկնապատկել է հացահատիկի ներմուծումը

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կազմած «Աշխարհի գյուղատնտեսական արտադրանքը» զեկույցի տվյալներով Թուրքիան դարձել է 2019-ին ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում։
Վերջին 5 տարում այդ երկիրը կրկնապատկել է հացահատիկի ներմուծման ծավալները։ Հացահատիկի ներմուծմանը զուգահեռ Թուրքիայում ոչ միայն չեն ավելանում ցանքատարածությունները, այլև պակասում են։
Ներմուծման ծավալների շարունակական ու արագ աճը Թուրքիայի պատկան մարմինները բացատրում են, նրանով, որ ներմուծված հումքից ալյուր ու մակարոն է արտադրվում ու արտահանվում։ Այս փաստարկը, սակայն, համոզիչ չի թվում մի շարք մասնագետների, որոնց պնդմամբ թուրք հողագործները սկսել են ցորեն չցանել, քանի որ դրա եկամտաբերությունը լավ չէ երկրում։ Այս պահին էլ երկրում ավելի քան 4 մլն հեկտար ցանքատարածություններ դատարկ են մնում։
Հրապարակված զեկույցում ներկայացված են նաև այն երկրները, որոնցից Թուրքիան հացահատիկ է ներմուծում, ինչպես նաև տվյալներ կան այն մասին, թե վերջին 5 տարում այդ երկրներից ներմուծումը քանի տոկոսով է ավելացել։
Ըստ այդմ՝ ամենաշատն աճել է Հունաստանից ներմուծումը. 5 տարում ավելացել է ավելի քան 6 անգամ (632%)՝ հասնելով 14,5 մլն դոլարի։Հացահատիկի ներմուծման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին, որը 2019-ի համար կազմել է 1,5 մլրդ դոլար (5 տարում ավելացել է 115%-ով)։ Ծավալի առումով 2-րդ տեղում Ուկրաինան է՝ 224 մլն դոլար (ավելացել է 310%-ով)։ 3-րդ տեղում Կանադան է 198 մլն դոլարով (ավելացել է 314%-ով)։
2019-ին Թուրքիայի հացահատիկի ներմուծման ծավալները գումարային արտահայտմամբ կազմել է 2.3 մլրդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |